Լեհական ընկերությունը մտադիր է նոր հսկիչ սարքեր ներմուծել Հայաստան 1 դեկտեմբերի 2010 - 18:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարնսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է «Լեհաստանի արժեթղթերի արտադրության ձեռնարկություն» ընկերության նախագահ Քշիշտոֆ Ժարնոտալի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում է նախարարության մամլո ծառայությունը, Մ.Վարդանյանը ողջունելով լեհական ընկերության ներկայացուցիչներին` առաջարկել է ընդլայնել տրանսպորտի եւ կապի ոլորտում համագործակցության շրջանակը եւ այդ ուղղությամբ ներկայացնել կոնկրետ առաջարկություններ: Ք.Ժարնոտալը հայտնել է, որ «Լեհաստանի արժեթղթերի արտադրության ձեռնարկություն» ընկերությունը աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում հետաքրքրված է տախոգրաֆների կամ հսկիչ սարքերի նոր համակարգի ներդրմամբ: Ք.Ժարնոտալը մանրամասն ներկայացրել է ընկերության գործունեության ոլորտները եւ նշել, որ այն զբաղվում է տախոգրաֆների, ավտոմեքենաների տեխնիկական զննության կտրոնների, վարորդական իրավունքի վկայականների, արժեթղթերի արտադրությամբ, որոնք արտահանվում են աշխարհի ավելի քան 30 երկրներ: «Լեհաստանի արժեթղթերի արտադրության ձեռնարկություն» ընկերության նախագահը հայտնել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացմամբ: Հանդիպման վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը ներկայացնել համագործակցության վերաբերյալ առաջարկների փաթեթ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |