«Արմենբրոկ». Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը խանգարում են կոռուպցիան և բյուրոկրատիան![]() 1 դեկտեմբերի 2010 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Ճգնաժամից հետո Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ երկրում առկա են ավելի շատ թերություններ, քան առավելություններ ներդրումների ընդգրկման ոլորտում, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Քայֆաջյանը: «Առաջին հերթին, Հայաստանում պետք է ապահովել մակրոտնտեսական կայունություն, նվազեցնել կոռուպցիան և բյուրոկրատիան»,- մեկնաբանել է նա էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի խոսքերը բիզնես վարելու ներգրավման մակարդակով աշխարհի երկրների լավագույն 20-յակ մտնելու կառավարության մտադրության մասին: «Զեկույցի համաձայն, հարևան երկրները գերազանցել են իրենց ցուցանիշները, իսկ մենք նահանջել ենք»,- նշել է : Արամ Քայֆաջյանը հավելել է, որ արտասահմանյան ներդրողը պետք է իրեն Հայաստանում պաշտպանված զգա, և միայն այդ դեպքում կարելի է հասնել որոշակի արդյունքների: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |