Աստանայում Ալիևը բողոքեց, թե Հայաստանը, իբր, խաղաղություն չի ցանկանում

Աստանայում Ալիևը բողոքեց, թե Հայաստանը, իբր, խաղաղություն չի ցանկանում

PanARMENIAN.Net - Բաքուն Հայաստանին կոչ է անում շարունակել Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունները և նախատեսում է, որ հակամարտությունը կկարգավորվի ամենասեղմ ժամկետներում: Այդ մասին Աստանայում հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ելույթ ունենալով ԵԱՀԿ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների առջև` Ալիևը բողոքեց, թե «Հայաստանը, իբր, ուժ է կիրառում Ղարաբաղի նկատմամբ հսկողությունը պահպանելու համար, իսկ Ադրբեջանը զբաղված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ` նախատեսելով, որ այն արդյունք կտա»:

Նրա խոսքով, հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի միայն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների պահպանման վրա:

«Սակայն Հայաստանն ամենասեղմ ժամկետներում հակամարտության կայուն լուծումը գտնելու նպատակով բարի կամքի մթնոլորտում բանակցություններ վարելու փոխարեն գերադասում է գնալ անկանխատեսելի հետևանքներով հակամարտությունը սրելու ճանապարհով»,- ասել է Ալիևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---