Երևանում մեկնարկեց «Կին» կինոփառատոնը 1 դեկտեմբերի 2010 - 21:20 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկեց «Կին» կինոփառատոնը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` փառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանն ասաց, որ այս փառատոնի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ սա կին ռեժիսորների կինոփառատոն է: «Տղամարդ ռեժիսորների ֆիլմերն ընդգրկված են միայն հյուրերի ծրագրում»,- նշեց նա: «Փառատոնին մասնակցելու ավելի քան հարյուր հայտ էր ներկայացվել: 100-ից 40-ն ընդգրկվեցին մրցութային ծրագրում»,- ասաց փառատոնի տնօրենը: Մարիամ Օհանյանն ավելացրեց, որ «Կին» փառատոնի նպատակը հասարակության մեջ կնոջ դերի և տեղի վերաիմաստավորումն է ֆիլմերի միջոցով, ինչպես նաև «ծանոթությունն այլ երկրների կին ռեժիսորների աշխատանքներին»: «Կին» փառատոնին կմասնակցեն 55 ֆիլմեր 18 երկրներից: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |