Աստրիդ Քլիֆորդ. Հայաստանի կառավարությունը պետք է երկրի ներդրումային միջավայրն ավելի կայունացնի

Աստրիդ Քլիֆորդ. Հայաստանի կառավարությունը պետք է երկրի ներդրումային միջավայրն ավելի կայունացնի

PanARMENIAN.Net - 2010-ը «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հաճախորդների կորպորատիվ վարկավորման տեսանկյունից հաջող տարի էր. տրամադրվող միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 100 մլն դոլար, ասել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին:

«Գործարարները ցանկանում են ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ և ընդլայնել այն: Դա իհարկե դրական միտում է, բայց միաժամանակ ՀՀ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի երկրում ներդրումային միջավայրը բարելավելու և այն ավելի կայունացնելու համար»,- ասել է նա:

Նրա խոսքերով, արտասահմանյան ներդրողներ ներգրավելու և տեղական ներդրողներին ազգային շուկայից դուրս գալը թույլ չտալու համար Հայաստանի իշխանությունները պետք է ավելի հստակ հարկային և մաքսային քաղաքականություն վարեն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---