Հայաստանի գյուղական համայնքների 5 բուժկետեր կմիացվեն հեռուստաբժշկության ցանցին 2011 թվականին 2 դեկտեմբերի 2010 - 15:34 AMT PanARMENIAN.Net - «Հեռուստաբժշկության զարգացման կենտրոնը» մտադիր է մինչև 2011թ. ավարտը սկսել հեռուստաբժշկության ցանցի կոմերցիոն շահագործումը: Ինչպես «Ձեռնարկատիրությունը գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում» վենչուրային խորհրդաժողովի շրջանակներում ծրագրի շնորհանդեսին ասել է Հրանտ Խաչատրյանը, նախագծի մշակումը տևել է 2 տարի և նախագիծը պատրաստ է դեռ կիսով չափ: Փորձնական գործարկման շրջանակներում UNICOMP ընկերության հետ համատեղ ցանցին կմիանան Հայաստանի գյուղական համայնքների 5 բուժկետեր: Համակարգը թույլ է տալիս փոխանցել հիվանդի տվյալները և պահպանել դրանք: Ըստ Հրանտ Խաչատրյանի, սարքի արժեքը կազմում է 500 դոլար, սակայն առաջին փուլում սարքերը հավանաբր անվճար տրամադրվեն, իսկ վարձը գանձնվի միայն ցանցի օգտագործման համար: Մինչդեռ խոչընդոտող խնդիրներից է ծրագրային ապահովման բարձր գինը: Միացումը ցանցին մեկ բժշկի համար կարժենա մոտ 3 հազար եվրո: Այդ խնդիրը նախատըեսվում է լուծել վեբ-հավելվածների միջոցով: Անհրաժեշտ ներդրումների դեպքում, համակարգը կարող է եկամուտ տալ արդեն համակարգի գործարկման օրվանից: Ինչպես ասել է Հրանտ Խաչատրյանը, հայկական առաջարկով արդեն հետաքրքրվում են օտարերկրյա ընկերությունները, որոնք ցանկանում են ներմուծել այդ համակարգը աֆրիկյան երկրներում: «Հեռուստաբժշկության զարգացման կենտրոնը» դրամաշնորհի է հավակնում «Ձեռնարկատիրությունը գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում» ծրագրի շրջանակներում, որի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 2-ի երեկոյան: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |