Հատուկ նշանակության ջոկատի վետերանների երիտասարդական թևը պայքարում է Հայաստանում էմո ենթամշակութային շարժման աղավաղված ընկալման դեմ

Հատուկ նշանակության ջոկատի վետերանների երիտասարդական թևը պայքարում է Հայաստանում էմո ենթամշակութային շարժման աղավաղված ընկալման դեմ

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի վետերանների երիտասարդական թևը Երևանում խաղաղ երթ է անցկացրել «Պայքարենք միասին օտարածին այլասերվածության դեմ» կարգախոսով, որպես բողոքի նշան ընդդեմ «էմո» ենթամշակութային շարժման աղավաղված գաղափարախոսության:

«Մենք հանդես ենք գալիս, ոչ թե «էմո» շարժման դեմ որպես այդպիսին, քանի որ դա զգացմունքային ռոք-արվեստ է, այլ մեր երկրում նրա աղավաղված ընկալման դեմ: «Էմոները» ուղղակի ձգտում են ապրել ազատ ու անկախ և ոչ ոքի չեն վնասում»,-դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է երիտասարդական թևի նախագահ Հայարփի Ալավերդյանը:

Ըստ նրա «Էմո» աղավաղված գաղափարախոսությունը շատ վատ է անդրադառնում դեռահասների վրա, իսկ դպրոցներում հարցը բավականին սուր է դրված: «Մենք տեղեկություններ ունենք, որ նրանց դասագրքերում ածելիներին են գտնում: Մեր ակցիայով մենք ցանկանքւմ ենք կանխել այդ գաղափարախոսության տարածումը, որը սուիցիդալ գործողությունների է հորդորում: Մենք նաև բուկլետներ կբաժանենք անցորդներին»,-ասել է Ալավերդյանը:

Նա հավելել է, որ շարժումը թափանցել է Հայաստան 2007թ. և բավական արագ տարածվել: «Ուստի, մենք այն եզրակացության ենք եկել, որ այս շարժումը հովանավորվում և ֆինանսավորվում է որոշ անձանց կողմից»,-ասել է Ալավերդյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---