Հայաստանի հավաքականը հերթական հաղթանակն է տարել Շախմատի համաշխարհային օլիմպիադայում՝ այս անգամ Ուզբեկստանի հանդեպPanARMENIAN.Net - Հայաստանի պատանեկան հավաքականը շարունակում է առանց պարտությունների ելույթ ունենալ Շախմատի համաշխարհային օլիմպիադայում, որն անցնում է թուրքական Բուրդուր քաղաքում: Դեկտեմբերի 2-ին հայ շախմատիստները 7-րդ տուրում 3:1 հաշվով հաղթել են Ուզբեկստանի հավաքականին: Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը և Դավիթ Շահինյանը հաղթել են, միակ պարտությունը կրել է Ռոբերտ Աղասարյանը: Հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 23 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ռուսաստանի հավաքականը 2-ն է 18 միավորով: 8-րդ տուրում, որը տեղի կունենա նույնպես դեկտեմբերի 2-ին, հայ շախմատիստները ուժերը կչափեն Թուրքմենստանի հավաքականի հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |