ԱՄՀ-ն Հայաստանին 57.6 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ երկարաժամկետ վարկավորում կհատկացնի 2 դեկտեմբերի 2010 - 20:44 AMT PanARMENIAN.Net - 2010թ. դեկտեմբերի 1-ին Արժույթի միջազգային հիմնադրամի` ԱՄՀ Գործադիր խորհուրդն ավարտել է Հիմնադրամի Երկարաձգվող ֆինանսավորման («EFF») և Երկարաձգվող վարկավորման ծրագրի («ECF»)1 ներքո Հայաստանի տնտեսական կատարողականի առաջին ուսումնասիրությունը: Խորհրդի որոշումը կայացվել է «ժամկետի լրանալու» կարգին համապատասխան: Ինչպես հաղորդում է Երևանում ԱՄՀ ներկայացուցչության մամլո ծառայությունը, քրոշումը հնարավորություն է տալիս իշխանություններին օգտագործել լրացուցիչ 39 միլիոն ՓՀԻ-ի (57.6 միլիոն ԱՄՆ դոլարի) գումար, որի պարագայում ծրագրի շրջանակում հատկացվող տրանշների ընդհանուր գումարը համարժեք է 78.1 միլիոն ՓՀԻ-ի (115.2 միլիոն ԱՄՆ դոլարի): Հայաստանի հետ երեք տարի ժամկետով 266.8 միլիոն ՓՀԻ-ի (շուրջ 393.9 միլիոն ԱՄՆ դոլարի) EFF և ECF ծրագիրը հաստատվել է ԱՄՀ-ի Գործադիր խորհրդի կողմից 2010թ. հունիսի 28-ին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում |