Կիրո Մանոյան. Չի բացառվում, որ Աստանայից հետո Բաքուն կրկին ռազմական արկածախնդրության կարող է դիմել![]() 3 դեկտեմբերի 2010 - 14:57 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը փակուղի չմտավ, սակայն առաջընթաց էլ այս հարցում չգրանցվեց: Մինսկի խմբի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ընդունած հայտարարությունը վատ փաստաթուղթ չէ հայկական կողմի համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա, Աստանայի գագաթնաժողովից հետո Ադրբեջանը կակտիվացնի քարոզչության քաղաքականությունը: Նա չի բացառել նաև, որ Աստանայից հետո Բաքուն կրկին ռազմական արկածախնդրության կարող է դիմել: «Աստանայի գագաթնաժողովից հետո միջնորդները առավել խիստ կվերաբերվեն նման գործողություններին: Սակայն, միևնույն ժամանակ հարկավոր է հասկանալ, որ համանախագահները չեն կարող ճնշում գործադրել միայն կողմերից մեկի վրա»,-ասել է Մանոյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |