ՄԱԿ կանոնադրության հիշատակումն Աստանայի ՄԽ հայտարարության մեջ ճիշտ քայլ է, կարծում է Կիրո Մանոյանը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ-ն ճիշտ մոտեցում է հանդես բերել` հիմնվելով Աստանայում արված համատեղ հայտարարությունում ՄԱԿ կանոնադրության վրա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին:

Նրա խոսքերով, Հելսինկյան Եզրափակիչ ակտը, որի վրա հիմնվում են միջնորդները և միջազգային հանրությունը, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, հիմնված է հենց ՄԱԿ կանոնադրության վրա: «Պետք է նշել, որ այս տարվա հուլիսին Հաագայի դատարանը ճանաչել է Կոսովոյի անկախության հռչակման օրինականությունը` հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության վրա»,- ասել է Կիրո Մանոյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---