Գագիկ Հարությունյան. Փաստաթղթերի գաղտնազերծումն արդեն ավանդույթ է դարձել ԱՄՆ-ում![]() 3 դեկտեմբերի 2010 - 16:30 AMT PanARMENIAN.Net - «Ես կտրականապես դեմ եմ այն կարծիքին, թե ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթղթերի գաղտնազերծումն ուղղված էր ԱՄՆ նախագահի վարչակազմի դեմ»,-ասել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը: Նա նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ նման փաստաթղթեր են գաղտնազերծվում: «Դա արդեն ամերիկյան ավանդույթ է դարձել, նման բան նաև անցյալում է եղել»,-ասել է փորձագետը: Ըստ նրա, այդ կերպ ԱՄՆ նախագահը փորձում է հրաժարվել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի ժառանգությունից: Հայ փորձագետը չի բացառել, որ կան հատուկ ծառայություններ, որոնք զբաղվում են նման հարցերով: WikiLeaks-ի կողմից հրապարակված փաստաթղթերում պարունակվում են բավական վիրավորական արտահայտություններ համաշխարհային առաջնորդների հասցեին: Ինչպես նշվում է կայքում, ավելի քան 250 հազար ֆայլերի հավաքածուն գաղտնի փաստաթղթերի խոշորագույն հավաքածու է, որը երբևէ հասանելի է դարձել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |