Հայկական պետությունները պատրաստ են հակահարված տալ ադրբեջանցիների արկածախնդրության դեպքում 3 դեկտեմբերի 2010 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Աստանայի հնգակողմ հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո Ադրբեջանը կրկին փորձ է կատարվում խոսել ուժի դիրքերից, հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ամփոփելով Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի արդյունքները: Փոխնախարարը նշել է, որ հավանաբար, սա նշանակում է, որ Ադրբեջանը առաջիկայում ևս կարող է դիմել սադրանքների: «Ադրբեջանը հայտարարել է, որ եթե խաղաղ գործընթացը չբերի իրենց համար ցանկալի արդյունքի, իրենք իրավունք ունեն ուժ կիրառել: Ստացվում է, որ Ադրբեջանը չի ցանկանում հարցի կարգավորում, ընդհանապես չի ցանկանում: Չեն կարող լինել միակողմանի զիջումներ, փոխզիջում հնարավոր է, միակողմանի` ոչ: Երկրորդ ճանապարհը ռազմականն է, բայց Աստանայում բոլորի կողմից միանշանակ հայտարարվեց, որ դա անընդունելի է, մասնավորապես, դա հստակ հայտարարեց Ռուսաստանի նախագահը եւ մեր նախագահն էլ շատ հստակ հենց Աստանայում ձեւակերպեց դա»,-ասել է Շավարշ Քոչարյանը, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Շավարշ Քոչարյանը նշել է, որ ռազմական լուծման գնալը բացառում են բոլոր միջնորդ երկրները եւ ուժային կենտրոնները, իսկ հայկական պետությունները պատրաստ են նմանատիպ արկածախնդրության դեպքում հակահարված տալ: «Բա ինչի ՞ վրա է Ադրբեջանի հույսը: Մնում է մեկ բան ենթադրել. իրենց պետք չէ հարցի կարգավորում: Ինչո՞ւ, որովհետեւ այս հակամարտության չլուծվածությունը Բաքվի ժառանգական ռեժիմի գաղափարական սնուցման աղբյուրն է, այլ գաղափարական սնուցում նա չունի: Ավելին. ստացվում է, որ ադրբեջանցիների ինքնության հաստատման համար Բաքուն, ցավոք սրտի, առաջարկում է միայն մեկ եղանակ ` հակահայկականությունը, այլ ձեւ չկա: Կարելի է հիշատակել ինքնության հաստատման երկրորդ փորձը` այսպես կոչված, մեկ ազգ, երկու պետություն, բայց Wikileaks-ի վերջին բացահայտումներից հետո եւս մեկ հարված հասցվեց այդ գաղափարին: Այնպես որ, Բաքուն իր ժողովրդին ինքնության ինքնահաստատման փակուղային ճանապարհ է առաջարկում»,-ասել է ԱԳ փոխնախարարը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |