Աստանայում կրկին բացահայտվեց Ադրբեջանի մեկուսացումը իր ապակառուցողական քաղաքականության մեջ

Աստանայում կրկին բացահայտվեց Ադրբեջանի մեկուսացումը իր ապակառուցողական քաղաքականության մեջ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Աստանայում կայացած գագաթնաժողովում թե՛ հնգակողմ հայտարարությամբ, թե՛ համանախագահող երկրների բարձր մակարդակի ներկայացուցիչների ելույթներով շատ հստակ արձանագրվեցին հետեւյալ դրույթները. Առաջինը. չի կարելի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքերից ընտրովի առանձնացնել որեւէ մեկը եւ դրոշ դարձնելով փորձել առաջ գնալ` անտեսելով այլ սկզբունքներ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Աստանայի գագաթնաժողովը արդյունքներին: Ըստ փոխնախարարի, երկրորդ. կարգավորման գործընթացում միանշանակ բացառվում է ուժի կիրառումը խնդիրն իր օգտին լուծելու համար: «Եվ վերջապես երրորդը. դա նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հարցազրույցում եւ ելույթում է արտահայտված. ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը, հետ քաշել դիպուկահարներին: Ընդհանուր առմամբ, եւս մեկ անգամ բացահայտվեց Ադրբեջանի մեկուսացումը իր դեստրուկտիվ քաղաքականության մեջ»,-ասել է Շավարշ Քոչարյանը, հաղորդդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Նրա խոսքերով, սա կարելի է գնահատել որպես միջազգային հանրության հերթական փորձ՝ Ադրբեջանին իր դեստրուկտիվ դաշտից բերելու դեպի կառուցողական դաշտ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---