Մոսկվայում ստորագրվեց ԱՊՀ ռազմական համագործակցության հայեցակարգի նախագիծըPanARMENIAN.Net - ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը Մոսկվայում ստորագրեցին Համագործակցության շրջանակներում ռազմական համագործակցության զարգացմանն ուղղված համաձայնագրերի նախագծային փաթեթը: Այդ մասին հաղորդեց ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության մամլո քարտուղար, 1-ին կարգի կապիտան Միխայիլ Սեվաստյանովը: ՌԴ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը նշեց նաև, որ ԱՊՀ երկրների ղեկավարների առաջիկա գագաթնաժողովում կընդունվի մինչև 2015թ. ռազմական համագործակցության հայեցակարգը: Բացի դրանից, հավանության են արժանացել Համագործակցության պետությունների զինված ուժերի տոպոգեոդեզիկ ապահովման և նավիգացման, ԱՊՀ երկրների զինված ուժերի հիդրոօդերևութաբանական (օդերևութաբանական) ծառայությունների փոխգործակցության, արխիվային տեղեկատվության փոխանակման և օգտագործման ոլորտում Համագործակցության պետությունների պաշտպանության նախարարությունների համագործակցության հարցերի վերաբերյալ փաստաթղթեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ԱՊՀ երկրների ԶՈւ Շտաբերի պետերի կոմիտեի նիստի աշխատանքներին մասնակցում է նաև Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |