Հայաստանն իր բոլոր հնարավորությունները կներդնի Արցախի ժողովրդի պաշտպանության համար

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը արժանի պատասխան էր Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով նախագահի ելույթը Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովում: «Առաջին հերթին կառանձնացնեի այդ նույն պատասխանի երկրորդ մասը. որ Հայաստանն իր բոլոր հնարավորությունները կներդնի Արցախի ժողովրդի պաշտպանության համար: Այդ տեսակետից, այո, շատ հստակ, միանշանակ էր ձեւակերպումը, իսկ դե յուրե ճանաչման հիշատակումը պարունակում է երկրորդ երանգը, որ մենք դե ֆակտո ճանաչել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վաղուց, իսկ մեր հարաբերությունները Արցախի հետ կառուցված են որպես իրավահավասար սուբյեկտների միջեւ հարաբերություններ»,-ասել է փոխնախարարը, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ըստ Շավարշ Քոչարյանի, նախագահի ամբողջ ելույթը նաեւ ուղղված էր, հարցը միայն քաղաքականից տեղափոխելու նաեւ դեպի իրավական դաշտ, որտեղ անընդհատ շահարկումներ է կատարում Ադրբեջանը: «Ես կարծում եմ, ընդհանուր առմամբ, այս գագաթաժողովը, եւս մեկ անգամ բացահայտելով Ադրբեջանի մեկուսացումը, եւս մեկ անգամ Բաքվին շատ լուրջ ազդանշան տվեց, Բաքուն եթե իրոք ցանկանում է հարցի կարգավորում, այլ ոչ` ստատուս քվոյի պահպանում, ապա պետք է վերջ դնի իր դեստրուկտիվ քաղաքականությանը»,-ասել է փոխնախարարը: :

Փոխարտգործնախարարը նշել է, որ անկախ ամեն ինչից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է անկախ պետության կերտման իր ճանապարհը եւ ապացուցել է, որ արժանի է եւ ունակ աշխարհի քարտեզի վրա զբաղեցնելու իր տեղը, որպես անկախ ժողովրդավար պետություն:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---