Ռուսական ԶԼՄ-ներ. Բաքուն ակնհայտ քաղաքական անկարողություն է դրսևորում 3 դեկտեմբերի 2010 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Վերջին օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործերը բավական բարդացան WikiLeaks-ում գաղտնազերծված փաստաթղթերի հրապարակումից հետո: Ինչպես գրում է «Սեգոդնյա.ռու»-ն, նրա արտահայտությունները Թուրքիայի վերաբերյալ վնասեցին Բաքվի հեղինակությանը որպես տարածաշրջանում Անկարայի ամենագլխավոր բարեկամի, ինչը չի կարող չանդրադառնալ ղարաբաղյան կարգավորման վրա: «Ադրբեջանը, որն իր համար ստորացուցիչ պարտություն կրեց ԼՂՀ-ի համար պայքարում, հավանաբար, ցանկանում է փոխհատուցել իր տարածքային ու հոգեբանական կորուստները: Վերադառնալով 80-90-ականների Ադրբեջան, հիշում ենք այլ ազգամիջյան բախումներ ևս՝ Վրաստանից ու Ադրբեջանից փախչում էին ռուսները, հրեաները, հույները»,-գրում է պորտալը: Անդրադառնալով Հայաստանի դիրքորշմանը՝ հեղինակը գրում է. «Հայկական անկլավը հայտնվեց Ադրբեջանի կազմում բոլշևիկների քաղաքականության շնորհիվ: Իրականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը երբեք չեն ապրի Ադրբեջանի կազմում, որքան էլ դա ցանկանան Բաքվում: Սակայն, փոխզիջման ճանապարհ որոնելու փոխարեն, Ադրեբջանը համառորեն փորձում է պնդել տարածքային ամբողջականության իրավունքը, մոռանալով, որ կա նաև ազգերի ինքնորոշման իրավունք: Արցախի ժողովուրդն, ինչպես իրենց անվանում են ԼՂՀ հայերը, արդեն հաստատել է որպես անկախ պետություն ապրելու իր վճռականությունը, ծայրահեղ դեպքում Հայաստանի կազմում»: Հեղինակը գրում է, որ Բաքուն ակնհայտ քաղաքական անկարողություն է դրսևորում՝ փոխանակ ջանալու ինչ-որ բանի հետ փոխանակել Հայաստանի վերահսկողության տակ գտնվող իր տարածքները, որոնք այժմ բուֆեր են ԼՂՀ-ին ու Ադրբեջանի միջև, ինչպես նաև առաջ քաշել կատարվելիք ու օրինական պահանջներ, Ալիևը գերադասում է ռազմատենչ հայտարարություններ անել: «Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը ակնկալել ՌԴ-ի միջամտությունը պատերազմի դեպքում: Այո, անշուշտ: Թեև, Մոսկվան ու Բաքուն բավական շատ ընդհանուր շահեր ու պայմանավորվածություններ ունեն, մասնավորապես, նավթի ու գազի ոլորտում, սակայն Մոսկվան ու Երևանը էական պայմանավորվածություններ ունեն հենց ռազմական համագործակցության ասպարեզում»,-գրում է հեղինակը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |