ՀՀ փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Արմավիրի մարզպետարանում 3 դեկտեմբերի 2010 - 18:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ընթացիկ տարվա ամփոփիչ աշխատանքներին ծանոթանալու նպատակով շարունակում է աշխատանքային քննարկումները մարզպետարաններում: Ինչպես հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, Արմավիրի մարզպետարանում այսօր անցկացված խորհրդակցության ժամանակ ևս հիմնական հարցերը վերաբերում էին համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, մինչև տարեվերջ համայնքների 2011 թ. բյուջեների ընդունմանը, գյուղատնտեսական աշխատանքների ավարտին: Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման տեմպերին` Արմեն Գևորգյանը հորդորեց քայլեր ձեռնարկել` հատկապես հողի հարկի մասով ցուցանիշները բարելավելու ուղղությամբ: Փոխվարչապետին զեկուցվեց մարզում տարվա ընթացքում իրականացված գյուղատնտեսական աշխատանքների մասին: Նշվեց, որ նախորդ տարվա համեմատ նվազել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալը` հիմնականում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Միայն խաղողի բերքն է գերազանցել անցած տարվա ցուցանիշը և մթերվել է անկորուստ` 1 կգ-ն միջինը 120 դրամով: Զեկուցվեց, որ գյուղացիական տնտեսություններին այս տարի վնասներ են պատճառել նաև կրծողները, և ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ իրականացվում են դրանց դեմ պայքարի աշխատանքներ: Կարկտահարության հասցված վնասները մեղմելու նպատակով մարզի 13 համայնքում տեղադրվել է 32 հակակարկտային կայան, ընթացքի մեջ են ևս 40 կայանի տեղադրման աշխատանքները: Ներկայացվեց նաև «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի ծրագրերով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվեց, որ դրենաժային ցանցի մաքրման աշխատանքներ են կատարվում 13 համայնքում, մարզի 24 համայնք ընդգրկված է երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրում, որոնց մի մասն արդեն կատարել է անհրաժեշտ համաֆինանսավորումը: Փոխվարչապետը կարևորեց նշված բոլոր համայնքների կողմից համաֆինանսվորման իրականացումը` նկատելով, որ ծրագիրը ներտնտեսային ցանցերի վերականգնման լավ հնարավորություն է: Մարզի գյուղատնտեսության զարգացման համար փոխվարչապետը նշանակալի համարեց Արմավիրի և Թալինի մայր ջրանցքների վերականգնումը: Նա միաժամանակ հորդորեց մարզպետարանի աշխատակիցներին վերահսկողություն իրականացնել աշխատանքների որակի նկատմամբ: Արմեն Գևորգյանն անդրադարձավ նաև մարզում սանիտարական վիճակին` տեղեկացնելով, որ հարցը մշտապես լինելու է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում: Քննարկվեցին նաև մարզի խնդիրներին վերաբերող մի շարք այլ հարցեր: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի |