Երևանյան 30 դպրոցների տնօրեններ կկարողանան առանձին ինտերֆեյսից օգտվել Dasaran.am առցանց նախագծի շրջանակում 3 դեկտեմբերի 2010 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Երևանյան 30 դպրոցների տնօրեններ կկարողանան առանձին ինտերֆեյսից օգտվել Dasaran.am առցանց նախագծում: Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Dasaran.am առցանց նախագծի «Տնօրենի էլեկտրոնային միջավայր» շնորհանդեսը: Ինչպես հաղորդեցին «Inter School Connect» ՓԲԸ մամլո ծառայությունից, ներկայացվեց դպրոցների տնօրենների աշխատանքային էլեկտրոնային գործիքը, որը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ դարձնել դպրոցի վերահսկման գործընթացը: Դպրոցի ղեկավարները կարող են էլեկտրոնային տարբերակով տեսնել իրենց դպրոցում դասավանդող բոլոր ուսուցիչների ցուցակը, որ ուսուցիչը որ դասարանում է դասավանդում և որքան առարկա, աշակերտների ցանկը ըստ դասարանների, ինչպես նաև ուսուցիչների կողմից հետին թվով դրված գնահատականները, ուսուցիչների կողմից արված մեկնաբանությունները, յուրաքանչյուր դասարանի գնահատականները և բացակաները: Տնօրենի ինտերֆեյսը բաղկացած է հետևյալ բաժիններից` «Հետին թվով գնահատականներ», «Հաղորդագրություն» և «Մատյան»: Միևնույն ժամանակ ծնողների և աշակերտների համար Dasaran.am-ի շրջանակներում ևս կգործի նոր ծառայություն` «Հոգեբանի անկյուն»: Այս բաժնի օգնությամբ կարելի է շփվել բարձր որակավորում ունեցող հոգեբանների հետ և ստանալ հոգեբանական խորհրդատվություն: Ինֆորմացիայի խիստ գաղտնիության երաշխավորումը կապահովի ավելի անկաշկանդ մթնոլորտ: Կայքի օգտատերերը «Հոգեբանի անկյուն» բաժնի օգնությամբ կարող են տեղեկանալ, թե ինչպես կարելի է կարգավորել երեխայի վարքը` չանտեսելով նրա առանձնահատկությունները, բացահայտել երեխայի զարգացման և դաստիարակման գաղտնիքները, կարգավորել ծնող-երեխա փոխհարաբերությունները և փոխել երեխայի անցանկալի վարքը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ «Միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ |