Ադրբեջանը փորձում է օգտագործել բանակցություններն իբրեւ շղարշ` նոր արկածախնդրություններ նախապատրաստելու համար![]() 3 դեկտեմբերի 2010 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովում Ադրբեջանն աչքի ընկավ իր ապակառուցողական դիրքորոշմամբ, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով գագաթնաժողովի արդյունքներն ու ընթացքը: Ըստ նրա, նման ապակառուցողականություն Ադրբեջանը դրսեւորել էր նաեւ ԵԱՀԿ 2008 թ. դեկտեմբերին Հելսինկիի, 2009 թ. դեկտեմբերին Աթենքի, 2010 թ. հուլիսին Ալմաթիի նախարարական համաժողովների ժամանակ եւ թերեւս առավել ակնհայտ կերպով` Աստանայում: «Խոչընդոտելով հիմնախնդրի կարգավորմանը, շարունակաբար մերժելով միջնորդների կողմից արված առաջարկները, այդ թվում եւ այս տարվա հունիսին, հոկտեմբերին եւ նոյեմբերին ներկայացված տարբերակները, Ադրբեջանն, ըստ էության, փորձում է օգտագործել բանակցություններն իբրեւ շղարշ` նոր արկածախնդրություններ նախապատրաստելու համար: Այս մասին ԵԱՀԿ գագաթաժողովին իր ելույթում նշեց Հայաստանի Հանրապետության նախագահը»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նախարարի խոսքերով, ադրբեջանական իշխանություններն ամիսներ շարունակ, օրը 24 ժամ, խոսում են իրենց համբերության մասին եւ չեն ցանկանում գիտակցել, որ սպառվում է միջազգային հանրության համբերությունը`հանդուրժելու Ադրբեջանի սադրիչ ապակառուցողականությունը: «Ադրբեջանի քարոզչության համար արդեն ավանդույթ է դարձել իր հասարակական կարծիքի համար ստեղծել փրփուրներ եւ փորձել կառչել դրանցից, ինչն արվում է նաև այս անգամ՝ աղավաղելով Աստանայի հնգակողմ հայտարարությունը: Հայաստանը, ինչպես եւ նախկինում շարունակելու է իր ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ` միջնորդների ներկայացրած առաջարկությունների հիման վրա»,-ասել է Հայաստանի արտգործնախարարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |