Հայաստանի գրողների միությունը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի գրողների միությանը Բելլա Ախմադուլինայի մահվան կապակցությամբ 3 դեկտեմբերի 2010 - 20:36 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի գրողների միությունը շատ ջերմ խոսքեր է ստացել ՀՀ Գրողների միության նախագահությունից ու անձամբ նախագահ Լևոն Անանյանից Բելլա Ախմադուլինայի մահվան կապակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանն են հաղորդել Մոսկվայի գրողների միության մամլո ծառայությունում: Հեռագրում ասվում է. «Հայաստանի գրողների միությունը խորապես վշտացած է ականավոր բանաստեղծուհի Բելլա Ախմադուլինայի մահվան կապակցությամբ: Նա զգալի ներդրում է ունեցել ռուսական խորհրդային գրականության զարգացման գործում, նրա ինքնատիպ քնարը, նրբաճաշակությունն ու արտիստիզմը բերեցին նրան ընթերցողի ճանաչումն ու սերը, նրա մարդկային հատկանիշները խորը հարգանք էին վայելում հասարակայնության շրջանում: Խորը ցավակցություն ենք հայտնում Բելլա Ախմադուլինայի հարազատներին ու մերձավորներին»: Հայտնի ռուս բանաստեղծ Բելլա Ախմադուլինան կյանքից հեռացավ նոյեմբերի 29-ին կյանքի 74-րդ տարում, Պերեդելկինոյում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |