Հայաստանում Շվեյցարիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին![]() PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին դեկտեմբերի 3-ինիր հավատարմագրերն էհանձնելՀայաստանիՀանրապետությունում ՇվեյցարիայիՀամադաշնության արտակարգ ևլիազոր դեսպան Գյունթեր Բեխլերը: Նախագահը շնորհավորելէդեսպանին և ընդգծել, որ «մեր երկիրը շահագրգռված է Շվեյցարիայի Համադաշնության հետ հարաբերությունները զարգացնելու գործում, ինչին զգալիորեն կարող է նպաստել երկու երկրների միջև վերջին շրջանում ձևավորված ակտիվ երկխոսությունը»: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի կառավարությանը` մեր երկրին ցուցաբերած օժանդակության ու Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև հայկական համայնքի կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման համար: Երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերից բացի, զրուցակիցներնանդրադարձել են տարածաշրջանայինխնդիրներին: Դեսպան Գյունթեր Բեխլերն ընդգծել է, որ Շվեյցարիան շարունակելու է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |