Երևանում տեղի է ունեցել հայկական գինիների ու պանրի համտես-երեկո

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին Երևանում տեղի ունեցավ հայկական գինիների ու պանրի արդեն 11-րդ համտես-երեկոն, որի կազմակերպիչներն են Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն ու CARD (Ագրարային բիզնեսի ու գյուղի զարգացման կենտրոն): Այս տարի համտեսին ներկայացվել են 7 գինու արտադրողների (գինու 22 տեսակ) և 10 պանրագործների (տեղական պանրի 15 տեսակ) արտադրանքը: Առաջին անգամ հյուրերը համտեսեցին Գաուդա պանրի նոր տեսակներ, ինչպես նաև «Ոսկեհատ Ռոզե», «Արենի», «Պինո» գինիները: Ներկայացվեց հայկական «Արկոլադ» ֆիրմայի շոկոլադը և բնական հյութեր, որոնք այդքան սիրում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:

«Սա Հայաստանում արտադրվող արտադրանքի մի մասն է միայն: Հուսով եմ, որ համտեսից հետո այն կհայտնվի նաև ձեր սեղաններին»,-ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:

Իր հերթին ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը հավելել է, որ համտեսին մասնկացելու համար պանրագործներ ու գինեգործներ են ժամանել երկրի տարբեր մարզերից: «Բազմամյա ջանքերից հետո մենք ունենք աշխարհին ներկայացնելու բան»,-ասել է նա: Նախարարը նշել է, որ նման միջոցառումների անցկացումը կնպաստի տեղական արտադրանքի ներկայացմանը արտերկրում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---