«Հազարամյակի մարտահրավեր - Հայաստան» հիմնադրամը սեմինար կազմակերպեց Երևանում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-4-ը «Հազարամյակի մարտահրավեր - Հայաստան» հիմնադրամը կազմակերպել էր աշխատանքային սեմինար շինարարության որակի վերահսկողության, առողջապահության և անվտանգության ապահովման, բնապահպանական և սոցիալական հարցերի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Հիմնադրամի մամլո ծառայությունը, սեմինարը կարևոր է Հայաստանում շինարարության վերահսկողության և բնապահպանական լավագույն միջազգային փորձի ներդրման առումով:

ՀՄՀ-Հայաստան ծրագրի ավարտին` 2011թ.-ի սեպտեմբերին, Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության և ոռոգման համակարգերում կկազմի շուրջ 180 միլիոն ԱՄՆ դոլար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---