Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկան մտադիր չէ 5 մլն դրամ տուգանք վճարել

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՀՏՄՊՊՀ) որոշման դեմ «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի հայցով դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին, հայտարարել է ֆաբրիկայի տնօրեն Մինասե Եփրեմյանը: «Մենք չենք մուծել տուգանքը, քանի որ համաձայն չենք հանձնաժողովի որոշման հետ»,-ասել է նա դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում:

ՀՏՄՊՊՀ 5 մլն դրամով տուգանել է «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ին անբարեխիղճ մրցակցության համար: Այդ առնչությամբ թռչնաֆաբրիկան հայց է ներկայացրել ընդդեմ ՀՏՄՊՊՀ որոշման:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---