Հրանտ Մելիք-Շահնազարյան. Շատ երկրներ արդեն պատրաստ են ճանաչել Արցախի անկախությունը 4 դեկտեմբերի 2010 - 14:38 AMT PanARMENIAN.Net - «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ շատ երկրներ արդեն պատրաստ են ճանաչել Արցախի անկախությունը իր ներկա սահմաններում, որպեսզի ղարաբաղյան հարցը դուրս գա օրակարգից»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա, միջազգային հանրությունը դարձել է ղարաբաղյան հակամարտության պատանդը: Հայ փորձագետը նշել է նաև, որ եթե բոլորն իրոք հոգնել են այս հակամարտությունից, ապա Հայաստանը պետք է օգտվի առիթից և նախապատրաստի միջազգային հանրությանը հակամարտության կարգավորմանը, այսինքն՝ ԼՂՀ անկախության ճանաչմանը: Ըստ նրա, Ադրբեջանը բոլոր առիթները տալիս է դրա համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |