Նախորդ տարվա համեմատ վթարների, զոհերի ու վնասվածքների քանակը նվազել է 4 դեկտեմբերի 2010 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփել է ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը (ՃՏՊ) ընթացիկ տարվա անցած 11 ամսում: Ըստ նրա, հաջողվեց պահպանել վթարների քանակի կայուն մակարդակը: «11 ամսում գրանցվել է 1813 վթար, զոհվել է 258 մարդ, վնասվածքներ է ստացել 2647-ը: Նախորդ տարվա համեմատ վթարների քանակը նվազել է մեկով, զոհերի քանակը՝ 34-ով, վնասվածքներինը՝ 65-ով: 2009թ. դեկտեմբերին գրանցվել էր 188 վթար և 32 զոհ»,-ասել է Սարգսյանը: Նա վստահ է, որ այս տարի դեկտեմբերին Ճանապարհային ոստիկանությունը կաշխատի նվազեցնել դժբախտ պատահարների քանակը և դրա համար արվում է հնարավոր ամեն ինչ: Այս տարի տուգանվել է 20 500 հետիոտն, 289 վարորդներ, որոնք ճանապարհը չեն զիջել հետիոտնին: Սարգսյանը գտնում է, որ ճանապարհապարեկային ծառայությունը կարող է գրանցել բոլոր նման դեպքերը և շատ կախված է նաև վարորդների ու հետիոտների հարաբերություններից: 65 648 վարորդ (10 տոկոս) տուգանվել է սխալ կայանելու համար՝ մեքենան կայանվել է մի վայրում, որտեղ չկա կայանատեղի կամ մեքենան խանգարել է հասարակական տրանսպորտի երթևեկությանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |