ՀՀ ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետական գներն աճել են

ՀՀ ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետական գներն աճել են

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 06.12.2010-12.12.2010թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով:

Ոսկու գնման գինը 14724.30 (+164.50) դրամ է, բացթողնման գինը` 16004.67 (+178.80) դրամ, արծաթի գնման գինը` 297.79 (+7.52), բացթողնման գինը` 323.69 (+8.18), պլատինի գնման գինը` 17887.78 (+272.87), բացթողնման գինը` 19443.24 (+296.60), պալադիումի գնման գինը` 7668.56 (+501.32), բացթողնման գինը` 8335.39 (+544.91), հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---