Վիկտոր Կրիվոպուսկով. Հայաստանն ԱՊՀ այլ երկրների պես առաջին քայլերն է կատարում գիտական մշակումների առևտրայնացման ճանապարհին 6 դեկտեմբերի 2010 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Երևանում իր աշխատանքն է սկսել «Նորարարական քաղաքականություն և գիտական գործունեության արդյունքների առևտրայնացում» ռուս-հայկական սեմինարը: Միջոցառման շրջանակներում առաջատար ռուս գիտնականները ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչների, գիտության հարցերով պետական կոմիտեի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ քննարկելու են նորարարական հիմքի վրա տնտեսության արդիականացման հարցերը: Ինչպես նշել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում «Ռոսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ-ում գիտական մշակումների առևտրայնացման ոլորտում կատարվում են առաջին քայլերը: «Հայաստանը միշտ աչքի է ընկել գիտատեխնիկական ներուժով, սակայն առևտրայնացման խնիդրները միայն երկրի մակարդակում լուծելն անհնար է: Ահա ինչու Հայաստանը «Մինչև 2020-ն ԱՊՀ անդամ-երկրների նորարարական համագործակցության միջպետական նպատակային ծրագրի» ակտիվ մասնակից է, ինչպես նաև ԵվրԱզԷսի նման ծրագրի մասնակից»,- ասել է Կրիվոպուսկովը: Ինչպես նշել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության հարցերով պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, այսօր փորձ է արվում ստեղծել ընդհանուր գիտատեխնիկական տարածություն ԱՊՀ շրջանակներում: «ԱՊՀ երկրներն անկախություն ձեռք բերելուց 20 տարի անց կորցրել են անհրաժեշտ ենթակառուցվածքը, ինչը բարդացնում է ինտեգրացիան եվրոպական և համաշխարհային գիտատնտեսական տարածությանը»,- ասել է նա: Սեմինարը տևելու է մինչև դեկտեմբերի 7-ը: Միջոցառման կազմակերպիչներն են ՌԴ կրթության և գիտության նախարարությունը և Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |