Աբել Աղանբեգյան. Հայաստանի տնտեսությունն առաջընթացի կարիք ունի

PanARMENIAN.Net - Հայաստանի կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցում մեկնարկել է Euromanagement-Master of Business Administration բինես կրթության ծրագիրը, որի ուսուցման նպատակն է գործարարների ունակությունների զարգացման, մասնագիտական աճի և կառավարման արդյունավետության բարձրացման համար հնարավորություններ ստեղծելը:

Ծրագրի բացման պաշտոնական արարողության ժամանակ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը հաղորդել է, որ այն 70 տոկոսով իրագործվելու է ՌԴ նախագահին կից ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի պրոֆեսորների ջանքերով, իսկ մնացած մասը` հայ մասնագետների: «Մենք ցանկանում ենք այնպես անել, որ նստաշրջանի ժամանակ Ռուսաստանի և Հայաստանի աչքի ընկնող գործարարներից կամ գիտնականներից մեկը հանդիպի մեր լսարանի հետ և պատմի իր բիզնեսի կամ գիտական ծրագրի մասին: Ես այդ մասին խոսել եմ «Տրոյկա դիալոգի» տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի, Ռուսական բանկերի ասուցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանի, «Սբերբանկ կապիտալ» ընկերության ղեկավար Աշոտ Խաչատուրյանցի հետ»,- ասել է նա:

Աղանբեգյանի խոսքերով, պարապմունքներն անցկացվելու են ամսական մեկ անգամ 4 օրով, ընդհանուր առմամբ անցկացվելու է 20 պարապմունք:

«Հուսով եմ, որ ծրագրի նկատմամբ Հայաստանում հետաքրքրություն հանդես կբերեն, հատկապես երբ այն ցույց կտա իր արդյունավետությունը: Կրթության մեջ միջոցներ ներդնելն ամենաարդյունավետ ներդրումն է»,- ասել է նա և հավելել, որ Հայաստանն առաջընթացի կարիք ունի, քանի որ այն դեռևս տնտեսապես և սոցիալապես հետամնաց երկիր է ցածր մակրոտնտեսական ցուցանիշներով, և ողջ խնդիրը երկրում կենսամակարդակը բարձրացնելն է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---