«ԱրմենՏել» ՓԲԸ-ն Beeline) հայտարարում է Երևան քաղաքի 61 և 62 անալոգային կայանների թվայնացման մեկնարկի մասին

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն Beeline) հայտարարում է Երևան քաղաքի 61 և 62 անալոգային կայանների թվայնացման մեկնարկի մասին

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Երևան քաղաքի 61 և 62 անալոգային կայանների թվայնացման մեկնարկի մասին: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2010թ. ավարտը, ինչը հնարավորություն կտա Երևանի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների 98 տոկոսին ապահովել թվային կապով:

Ինչպես հայտնում է ընկերության մամլո ծառայությունը, «Հայաստանի միասնական օպերատոր` «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է անալոգային կայանների թվայնացման գործընթացը, ինչպես մայրաքաղաքում այնպես էլ Հայաստանի մարզերում: Մենք ուրախ կլինենք Ամանորի նախաշեմին ավելի մեծ թվով բաժանորդներին առաջարկելու նոր որակի ավանդական ֆիքսված կապի ծառայություններ», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ 2010թ-ի վերջին Հայաստանում «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված հեռախոսակապի թվային ԱՀԿ-ներին միացված կլինի բաժանորդների 80 տոկոսը:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---