Աբել Աղանբեգյան. Հայկական ղեկավարությունը շահագրգռված չի եղել Սոչիում սպորտային օբյեկտների շինարարությամբ

Աբել Աղանբեգյան. Հայկական ղեկավարությունը շահագրգռված չի եղել Սոչիում սպորտային օբյեկտների շինարարությամբ

PanARMENIAN.Net - «Հայկական ղեկավարությունն ակտիվ դիրք չի գրավել ժամանակակից խոշոր շինարարական ընկերության մասին մեր գաղափարն իրագործելու համար, որը կարող էր զբաղվել Սոչիում օլիմպիական օբյեկտների շինարարությամբ»,- Երևանում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը:

Նրա խոսքերով, Հայաստանը կարող էր ոչ միայն զարգացնել Ռուսաստանում իր շինարարական ընկերությունների գործունեությունը, այլ նաև լայնորեն կիրառել սեփական շինանյութերը, ասել է ՌԳԱ ակադեմիկոսը:

«Դա կբաձրացներ Հայաստանում ժողովրդի կենսամակարդակը, բնակչության եկամուտները կաճեին Ռուսաստանում հայկական շինարարական ընկերության աշխատանքի հաշվին»,- ավելացրել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---