Հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում աուդիտ իրականացնող անձանցից 1,71 մլն դրամի չափով տուգանք է գանձվել![]() 6 դեկտեմբերի 2010 - 19:11 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 13 լիցենզիա, իսկ լիցենզիայի տրամադրման 2 հայտ մերժվել է: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է 4 և կասեցվել 3 լիցենզիայի գործողություն, ինչպես նաև 3 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: 2010թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ն այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 9,3 մլն դրամ պետական տուրք, որից 8 մլն 782 հազար 500 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 250 հազար դրամը` անհատ աուդիտորներից: Աուդիտ իրականացնող անձանցից գանձվել է նաև տուգանք` 1,71 մլն դրամի չափով: Հայաստանի Հանրապետության տարածքում ս.թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ լիցենզավորված են 36 աուդիտորական կազմակերպություն և 7 անհատ աուդիտոր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |