Դավիթ Բաբայան. Թուրքիայի սերտ շփումն Ադրբեջանի հետ բացասաբար է ազդել Անկարայի վրա 7 դեկտեմբերի 2010 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Today’s Zaman-ի տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղում իբր ռուսական ռազմակայանների առկայության մասին, գիտաքաղաքական ֆանտաստիկայի պտուղ է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ղարաբաղցի քաղաքագետ Դավիթ Բաբայանը: Նա նշել է, որ ԼՂՀ-ն, ի տարբերություն այլ երկրների, պետություն է, որի արտաքին քաղաքականությունը հիմնված է բազմակողմանիության ու փոխլրացման վրա: «ԼՂՀ տարածքում չկան որևէ պետության ռազմակայաններ: Դա ամենևին էլ չի նշանակում, թե Ղարաբաղը վատ հարաբերություններ ունի ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ: Սակայն հավասար հարաբերությունների առկայությունը չի նշանակում ռազմակայանների պարտադիր առկայություն: Թուրք վերլուծաբանները հերթական անգամ ցանկալին ներկայացնում են որպես իրողություն»,-ասել է քաղաքագետը: Նա նշել է նաև, որ հրապարակման դրդապատճառները պարզ են: «Թուրքիան, որը ներկայանում է որպես ՌԴ-ին բարեկամ երկիր, փորձում է նման հայտարարություններով փչացնել Ռուսաստանի հարաբերություններն ինչպես Արևմուտքի, այնպես էլ մահմեդական աշխարհի հետ: Սակայն, դա իր բացատրությունն ունի: «Թուրքիայի արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձերը, ուղղությունների ու գերակայությունների հաճախակի փոփոխությունը հանգեցնում են իրավիճակի անհամարժեք գնահատման, որի արդյունքում էլ հայտնվում են նման հրապարակումներ: Հավանաբար, Թուրքիայի սերտ շփումներն Ադրբեջանի հետ բացասաբար են ազդել Անկարայի վրա, որը սկսել է փոխառել Բաքվից գաղափարախոսական պարադիգմաները: Այդ քաղաքականությունը խափանվում է ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Թուրքիայում»,-ասել է Դավիթ Բաբայանը»,-գտնում է ղարաբաղցի քաղաքագետը: Թուրքիայի արտաքին քաղաքականության գծով թուրք փորձագետ Հասան Կոնին Գալատասարայի համալսարանից, Today`s Zaman թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը բազմաթիվ ռազմակայաններ ունի Լեռնային Ղարաբաղում, ինչը թույլ է տալիս նրան կառավարել Կովկասի տարածաշրջանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |