2011-ը կդառնա Հայաստանում Բիբլոս բանկի գործունեության իրական մեկնարկի տարի 7 դեկտեմբերի 2010 - 14:44 AMT PanARMENIAN.Net - «Կայացման փուլից հետո 2011-ը մենք դիտարկում ենք որպես Հայաստանում Բիբլոս բանկի գործունեության իրական մեկնարկի տարի»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է Բիբլոս բանկ խմբի գլխավոր տնօրեն դոկտոր Ֆրանսուա Բասսիլը: Նրա խոսքերով, այդ նպատակով և նոր ղեկավարությամբ բանկը մտադիր է զարգացնել վարկային պորտֆելը` շեշտը դնելով ՓՄՁ-ների վրա: «Մենք պատրաստվում ենք աջակցել ընկերությունների զարգացմանն արդյունաբերության և արտահանման ոլորտում` դրանով կրճատելով երկրի կախվածությունն արտահանումից»,- ասել է նա: Բասսիլի խոսքերով, Բիբլոս բանկ խմբի մայր ընկերությունը նույնպես պատրաստ է աջակցել ծրագրերի զարգացմանը, և ընթացիկ տարվա ընթացքում այն արդեն տրամադրել է երկարաժամկետ ֆինանսական միջոցներ 10 մլն դոլարի չափով: «Վերջերս մենք պայմանավորվել ենք ևս երկու վարկային գիծ ստանալու մասին` ՎԶԵԲ-ից և OPEC միջազգային զարգացման հիմնադրամից, յուրաքանչյուրը 5 մլն դոլար արժողությամբ»,- ասել է նա և հավելել, որ նախատեսվում է նաև մեծացնել մանրածախ վարկավորման ծավալը` հատկապես շեշտը դնելով հիփոթեքային վարկավորման վրա: Իր հերթին, «Բիբլոս բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը հաղորդել է, որ ընթացիկ տարվա արդյունքներով բանկի վարկային պորտֆելը կկազմի շուրջ 12.5-13 մլն դոլար, ինչն անցյալ տարվա ցուցանիշից ավելի է 42 տոկոսով, իսկ 2011-ին պորտֆելի աճը պետք է կազմի 60-70 տոկոս:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |