Նաիրա Զոհրաբյանն ակնկալում է ԵՄ-ի արձագանքը պաշտոնական Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին 7 դեկտեմբերի 2010 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Էստոնիայի դեսպան Թոմաս Լուքի հետ (նստավայրը` Թբիլիսի): Նա նշել է, որ անհրաժեշտ է ավելի դինամիկ դարձնել խորհրդարանների միջեւ համագործակցությունըª խորհրդարանական դիվանագիտության ճկուն լծակներն առավել արդյունավետ կիրառելու համար£ Հանձնաժողովի նախագահը կարեւորեց այն հանգամանքը, որ Էստոնիան դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար արդեն հանել է վիզային ռեժիմը` հույս հայտնելով, որ մինչեւ տարեվերջ կմեկնարկեն ԵՄ-ի հետ ընդհանուր բանակցություններըª վիզային ռեժիմի դյուրացման շուրջ: Անդրադառնալով «Արեւելյան գործընկերությանն» ու կարեւորելով գործընկերության ոչ միայն երկկողմ, այլ նաեւ բազմակողմ ձեւաչափը` տիկին Զոհրաբյանը նշեց, որ, ցավոք, խաղի կանոնները «Արեւելյան գործընկերության» բոլոր երկրների համար չէ, որ հավասարազոր են գործում: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ պաշտոնական Ադրբեջանը հրաժարվում է գործընկերության ձեւաչափում Հայաստանի հետ համագործակցությունից եւ ընդգծեց Ալիեւի օրերս արած հայտարարությունըª Հայաստանին տարածաշրջանային բոլոր ծրագրերից դուրս թողնելու վերաբերյալ£ Հանձնաժողովի նախագահը տարակուսանք հայտնեց, որ ԵՄ-ն շարունակում է որեւէ կերպ չարձագանքել Ադրբեջանի ապակառուցողական քայլերին եւ գործելաոճին£ Տիկին Զոհրաբյանը նշեց, որ ակնկալում է ԵՄ-ի արձագանքը նաեւ պաշտոնական Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին եւ ռազմական բյուջեն մեծացնելու հետեւողական քայլերին£ Կողմերը քննարկեցին նաեւ ԼՂ հակամարտության հարցը, որի համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորեց ԼՂ-ում ԵՄ-ի կողմից հումանիտար ծրագրերի իրականացումը, նշելով, որ չճանաչված լինելը Արցախի ժողովրդին չի զրկում մարդու հիմնարար իրավունքներից£ Տիկին Զոհրաբյանը ընդգծեց, որ միջազգային տարբեր կազմակերպությունների զեկույցների համաձայնª մարդու իրավունքների եւ ժողովրդավարության առումով Լեռնային Ղարաբաղը ավելի բարձր ցուցանիշներ ունի, քան տարածաշրջանի շատ երկրներ, հաղորդումն է ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |