2011-ին Բիբլոս բանկ Հայաստանը կսկսի մասնաճյուղեր բացել երկրի մարզերում

2011-ին Բիբլոս բանկ Հայաստանը կսկսի մասնաճյուղեր բացել երկրի մարզերում

PanARMENIAN.Net - «Բիբլոս բանկ Հայաստան» ՓԲԸ-ն իր գործունեության ընդլայնման շրջանակներում սկսում է մասնաճյուղեր բացել երկրի մարզերում: Այդ մասին մամլո ասուլիսում հաղորդել է Բիբլոս բանկ խմբի գլխավոր տնօրեն դոկտոր Ֆրանսուա Բասսիլը:

«Խորհրդանշական է, որ այսօր` 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը, մենք հայտարարում ենք Վանաձոր քաղաքում ներդրումային ծրագրերի գործարկման մասին, որն առավել տուժած շրջաններից է: Ակնկալում ենք, որ հաջորդ տարվա սկզբին Վանաձորում արդեն կբացվի մեր նոր մասնաճյուղը»,- ասել է նա:

Միաժամանակ, նա չի բացառել Հայաստանում այլ բանկ ձեռք բերելու կամ միավորման հնարավորությունը. «Լիբանանում մենք ձեռք ենք բերել 5 բանկեր, մենք արդեն փորձ ունենք այս գործում»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---