Դեկտեմբերին Հայաստանի ավտոսեփականատերերը առավել ակտիվ են սկսել ապահովագրել ավտոմեքենաները

Դեկտեմբերին Հայաստանի ավտոսեփականատերերը առավել ակտիվ են սկսել ապահովագրել ավտոմեքենաները

PanARMENIAN.Net - Պարտադիր ավտոապահովագրման պայմանագրերի վաճառքների տեմպերը Հայաստանում դեկտեմբերի սկզբին կտրուկ աճել են, PanARMENIAN.Net ի թղթակցին են ասել ՀՀ ԿԲ-ում: 2010թ. նոյեմբերի վերջի դրությամբ ԱՊՊԱ պայմանագրեր է ձեռք բերել երկրի ավտոսեփականատերերի 14 տոկոսը: «Պայմանագրերի վաճառքի արդյունքները վերջին շաբաթում դեռևս չեն ամփոփվել, սակայն տեմպերը բավական աճել են»,-ասել են բանկի մամլո ծառայությունում:

2010թ. մայիսի 18-ին ՀՀ խորհրդարանը հաստատեց «Ավտոտրանսպորտային միջոցների կիրառումից բխող պարտադիր ավտոապահովագրման մասին» օրենքը, որի նպատակն է ապահովել փոխհատուցման վճարումները ավտոտրանսպորտային միջոցների շահագործման արդյունքում տուժած մարդկանց, ինչպես նաև պաշտպանել տուժածների շահերը: Օրենքն ուժի մեջ կմտնի 2011թ. հունվարի 1-ին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---