Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն բարեփոխումներ է սկսել հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ 7 դեկտեմբերի 2010 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն բարեփոխումներ է սկսել հարկ վճարողների հարկ վճարողների սպասարկման նոր մշակույթի ձևավորման ուղղությամբ. Հայաստանում ևս հարկ վճարողները պետք է սպասարկվեն միջազգային չափանիշներին համապատասխան: Ինչպես հաղորդում է Կոմիտեի մամլո ծառայությունը, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն այդ ուղղությամբ արդեն կոնկրետ հանձարարականներ է տվել տարածքային հարկային տեսչություններին: Միաժամանակ, կոմիտեն ակնկալում է նաև հարկ վճարողների ակտիվ մասնակցությունն այդ գործընթացում, որն անխուսափելիորեն կհանգեցնի բիզնեսի և Պետեկամուտների կոմիտեի միջև արդեն սկիզբ առած գործընկերային հարաբերությունների խորացմանը: «Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր հարկատուի, քաղաքացու տեսակետը, գնահատականը սպասարկման որակի վերաբերյալ, ինչպես նաև ցանկացած կառուցողական առաջարկ` այդ գործընթացն արդյունավետ իրականացնելու ուղղությամբ: Այս նպատակով գործում է «Ինտերակտիվ հարցում» բաժինը և վստահեցնում ենք, որ ձեր առաջարկները կարող են մեծապես նպաստել հարկային ծառայության կողմից մատուցվող սպասարկման որակի բարձրացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Բացի դրանից, Պետական եկամուտների կոմիտեն հարցում է անցկացնում նաև Հայաստանի սահմաններին նոր հսկիչ-անցագրային կետերի վերաբերյալ մարդկանց պատկերացումների մասին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |