Փորձագետ. Երևանի բնապահպանական դրությունն ավելի բարվոք վիճակում չէ, քան Մոսկվայինը 7 դեկտեմբերի 2010 - 18:38 AMT PanARMENIAN.Net - «Մեր մայրաքաղաքի բնապահպանական դրությունը գրեթե ոչնչով չի զիջում Մոսկվայի բնապահպանական վիճակին»,- դեկտեմբերի 7-ին «Մայրաքաղաքների բնապահպանությունը` մեգապոլիսի խնդիրները» խորագրով Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ընթացքում հայտնեց բնապահպան, Հայաստանի բնապահպանության նախկին նախարար, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ընկերակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը: Նա նշեց, որ Երևանի հիմնական բնապահպանական խնդիրներն են մայրաքաղաքի տրանսպորտը, սխալ քաղաքաշինությունը, այսինքն «կետային շինարարությունը», որը ոչնչացնում է կանաչ գոտիներն ու բակերի տարածքները, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթներն ու տարածքի սեյսմիկությունը: «Մեր մայրաքաղաքի շրջակա միջավայրի խնդիրները վատթարացնող յուրահատուկ բնական պայմանն այն է, որ քաղաքը գտնվում է գոգահովտում, հատկապես նրա կենտրոնական հատվածը: Հաճախ Երևանի վերևում կարելի է մառախուղի խիտ ամպ տեսնել»,- ասաց Դանիելյանը: Մոսկվայի Գլխավոր պլանի ինստիտուտի բնական համալիրի պահպանման և զարգացման գիտագործնական բաժնի ղեկավար Ալեքսանդր Մինինն իր կողմից նշեց, որ ՌԴ մայրաքաղաքի հիմնական բնապահպանական խնդիրներից մեկը թափոնների և աղբի խնդիրն է: « Մոսկվայի համար թափոնների խնդիրն ակնհայտ խնդիր է գերբնակեցվածության ու տրանսպորտի խնդիրների հետ մեկտեղ»,- ասաց նա: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |