Հայաստանն ընդգրկվել է ԱՀԿ պետական գնումների Համաձայնագրում 7 դեկտեմբերի 2010 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Ժնևում տեղի ունեցած Առևտրի համաշխարհային կազմակերպության Պետական գնումների կոմիտեի նիստում միաձայն որոշում է ընդունվել ԱՀԿ Պետական Գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության մասին: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, Համաձայնագրին Հայաստանի անդամակցությունը կարևորվում է պետական գնումների ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության համարժեքությունը ԱՀԿ գնումների հիմնարար սկզբունքներին ապահովելու տեսանկյունից: Այս կապակցությամբ նշված, ինչպես նաև գնումների համակարգում կատարվող բարեփոխումների շրջանակում ՀՀ կառավարության կողմից մշակվել և ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ, որի հաստատմամբ Հայաստանի գնումների օրենսդրությունն ամբողջությամբ կհամապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին: Համաձայնագրին անդամակցությունը Հայաստանի տեղական արտադրողներին հնարավորություն կընձեռի մասնակցելու համաձայնագրին անդամակցող շուրջ 45 երկրներում կազմակերպվող պետական գնումների գործընթացներին` վերջիններիս արտադրողների հետ հավասար իրավունքներով, ինչը խթան կհանդիսանա հայաստանյան արտադրողների համար նոր շուկաներ գտնելու և արտադրությունն ընդլայնելու համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |