WikiLeaks-ի հիմնադիրը բացատրել է ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնի նամակների հրապարակման պատճառը 7 դեկտեմբերի 2010 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Նախքան ձերբակալությունը WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը The Australian-ում հոդված հրապարակեց, որում բացատրեց, թե ինչու է WikiLeaks կայքը համաշխարհային առաջատար ԶԼՄ-ներին հանձնել ԱՄՆ Պետքարտուղարության ավելի քան 250 հազար նամակներ` հիմնականում աշխարհի տարբեր երկրներում ամերիկյան դիվանագետների ծառայողական և գաղտնի նամակներ: Ասանժի հոդվածում, մասնավորապես, ասվում է. «WikiLeaks-ն առանց վախենալու հրապարակում է փաստեր, որոնք պետք է հրապարակված լինեն: Իմ գաղափարն է օգտագործել ինտերնետ-տեխնոլոգիաները` որպես ճշմարտությունը հայտնելու նոր միջոց: Մարդիկ ասում են, թե հանդես են գալիս պատերազմի դեմ, սակայն երբեմն պատերազմը պարզապես անհրաժեշտություն է»: Ջուլիան Ասանժը ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում: Ինչպես ավելի վաղ հաղորդել էին Ասանժի փաստաբանները, նա բանակցություններ էր վարում բրիտանական ոստիկանության ներկայացուցիչների հետ իր հանդիպման կազմակերպման մասին: Վերջին օրերին WikiLeaks-ի հիմնադիրը միջոցներ էր հավաքում գրավի համար իր ընկերների և կողմնակիցների շրջանում: Նա մտադիր էր հավաքել 100-200 հազար ֆունտ ստերլինգ: Եթե դատարանը մերժի կամ գումարն անբավարար լինի, Ասանժը ձերբակալված կմնա դատավարության ընթացքում, քանի դեռ լսվում է Շվեդիա նրա էքստրադիցիայի մասին հարցը: Որոշումն այդ հարցի վերաբերյալ` դրական կամ բացասական, պետք է ընդունվի 28 օրվա ընթացքում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |