Անկարան չի հավատում Բաքվին, սակայն շարունակում է պաշտպանել նրան 7 դեկտեմբերի 2010 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը միակ երկիրն է աշխարհում, որն ամենից քիչ թուրքերին է վստահում: Այդ մասին հայտարարել է թուրքական դիվանագիտական կորպուսի վետերան, Փարիզում և Բրյուսելում Թուրքիայի նախկին դեսպան Թեմել Իսկիթը: Թուրք դիվանագետը, որը 41 տարի աշխատել է Թուրքիայի ԱԳՆ-ում, հայտարարել է, որ Ադրբեջանը միշտ ժպտացել է Թուրքիայի դեմքին, սակայն թիկունքում չի աջակցել նրան: «Մենք գիտեինք դրա մասին: Ինչպես կառավարությունը, այնպես էլ ԱԳՆ-ն միշտ իրազեկ էին դրան: 2-3 տարի ես մասնակցել եմ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վերաբերյալ բանակցություններին և պետք է ասեմ, որ Ադրբեջանը բոլորովին չի վստահում մեզ, նվազագույնս է աջակցում, ամենից շատ անհարմարություններն է մեզ պատճառում և երեսպաշտական քաղաքականություն է վարում»,-ասել է Իսկիթը, գրում է թուրքական Taraf թերթը: «Մեկ ժողովուրդ՝ եկրու պետություն» կարգախոսի կենսունակության պատճառը պոպուլիզմն է: Հիշեք, ԽՍՀՄ փլուզումից հետո մենք կարծես խենթացել էինք, խոսում էինք թուրքական հանրապետությունների, թուրքական աշխարհի մասին: Որքան երեսպաշտական քաղաքականություն վարի Ադրբեջանը, մենք ամեն ինչ կհանդուրժենք հանուն ներքաղաքական ազգայնական շահերի, կշարունակենք աջակցել Բաքվին, զենք վաճառել նրան: Մենք մեր ավանդն ունենք Ադրբեջանի որպես պետության կայացման գործում»,-ասել է Իսկիթը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում |