Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի շախմատի առաջնության 9-րդ տուրում պարտության մատնեց Ռաֆայել Լեյտաոյին և այժմ ունի 5,5 միավոր 7 դեկտեմբերի 2010 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Ամերիկանա քաղաքում անցկացվող Բրազիլիայի շախմատի առաջնության իններորդ տուրում պարտության մատնեց մրցաշարում ամենաբարձր վարկանիշ ունեցող գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոյին: Այժմ Մխիթարյանն ունի 5,5 միավոր: Աղյուսակը 7 միավորով գլխավորում է գրոսմայստեր Ջովաննի Վեսկովին: Մինչև մրցաշարի ավարտը մնում է երկու տուր: Մոսկվայում անցկացվող Ռուսաստանի ուսանողների առաջնությունում հանդես են գալիս մի քանի հայ շախմատիստներ: Վեց տուրից հետո Պողոս Նահապետյանը վաստակել է 4,5 միավոր և միայն կես քայլով է զիջում առաջատարներին` գրոսմայստերներ Լիսիին, Նովիկովին և միջազգային վարպետ Պապինին: Կարինա Համբարձումովան, Գոռ Գլիջյանը և Նիկիտա Մատինյանը վաստակել են 4-ական միավոր: Մրցաշարին մասնակցում են 81 շախմատիստներ: Մինչև պայքարի ավարտը մնում է երեք տուր, հաղորդում է armchess.am-ը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Կիրանցեցիները գիշերել են ճանապարհին, ոստիկաններն անցակետ են տեղադրել Սարիգյուղ-Բերքաբեր գյուղերի խաչմերուկում Նրանք նշել են, որ 25 հա ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում |