Ավտոտրանսպորտի ապահովագրությունը պետք է բխի առաջին հերթին քաղաքացու շահերից, ոչ թե պարտադրվի նրան օրենքի ուժով և տուգանքների սպառնալիքով 7 դեկտեմբերի 2010 - 21:08 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանդես է եկել հայտարարությամբ` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությանմասին» օրենքի ընդունման և կիրառման առնչությամբ։ «Նորմալ և օրինական իշխանության համար ապահովագրական դաշտի կարգավորումը պետք է սկսվեր սոցիալական ոլորտից։ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության խնդիրը ՀՀ օրենսդրության մեջ բավարար չափով կարգավորված է Քաղաքացիական օրենսգրքով (Գլուխ 60), և այս պահին դրա առանձին օրենքով կարգավորումը սոցիալական կատակլիզմի հասնող այս պայմաններում ամենևին հրատապ չէ։ Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության միջոցառումը, ինչպես ապօրինի այս իշխանության երկնած ցանկացած գաղափար, բխում է ոչ թե հասարակության շահերից, այլ նպատակ ունի հանցագործների կաստայի վերածվող վարչախմբի վերնախավի և օլիգարխների համար ստեղծել թալանի ու կոռուպցիայի նոր մեխանիզմ»,- նշվում է ՀԱԿ հայտարարության մեջ: Հայ ազգային կոնգրեսի հայտարարության համաձայն, գործողության մեջդրվածօրենքովապահովագրության համարսահմանվածպարտադիր սակագները և տուգանքներըչափազանց բարձրեն ու կամայական, մինչդեռչափազանց ցածր են վնասների հատուցման համար նախատեսված գումարների չափերը։ «Դա ձմռան ու նոր տարվա շեմին հատկապես ծանր է անդրադառնալու բնակչության մեծագույն՝ անպաշտպան մասի կենսապայմանների վրա։ Ինչպես և սպասելի էր, սակագների գնագոյացման հարցում ոչ շուկայական մեթոդի կիրառումը էապես նվազեցնելու է մրցակցությունն այս ոլորտում: Հապճեպ, առանց նախապատրաստման ընդունված օրենքը զուրկ է դրա կիրառման համար անհրաժեշտ նախապատրաստական բազայից, այն անհնար է լինելու սպասարկել, սահմանված կարճ ժամկետները ստեղծելու են խառնաշփոթ ու խուճապ։ Դրա հետ կապված, արդեն իսկ չարաշահումների ու շորթման մասին բազմաթիվ բողոքներ են գալիս, օրինակ, պետավտոտեսչության աշխատանքներից»,- ընդգծվում է հայտարարության մեջ: Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարումէ. ավտոտրանսպորտի պարտադիր ապահովագրության օրենքի կիրառումը պետք է հետաձգել առնվազն այնքան ժամանակով, քանի դեռ չեն իրականացվել ապահովագրությունը ավելի հրատապ` սոցիալական ոլորտում։ «Դրանում պետք է կատարվեն էական փոփոխություններ, վերացվեն կոռուպցիոն ռիսկերը, սակագները թողվեն ազատ շուկային, մարդուն տրվի այլընտրանքի հնարավորություն, սահմանվի կիրարկման սահուն փուլային գրաֆիկ` սկսելով առաջին հերթին թանկարժեք կամ նոր ներմուծվող մեքենաներից։ Օրենքի նախագիծը պետք է անցնի հանրային քննարկում։ Ինչպես ցանկացած այլ դեպքում, ավտոտրանսպորտի ապահովագրությունը ևս պետք է բխի առաջին հերթին քաղաքացու շահերից, ոչ թե պարտադրվի նրան չոր օրենքի ուժով ու տուգանքների սպառնալիքով»,- ասվում է ՀԱԿ հայտարարության մեջ: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն աջակիցների հետ գիշերել է Սարդարապտում․ Նա 2 պատճառ է նշել՝ ինչու Փաշինյանը չի այցելել հուշահամալիր Բագրատ սրբազանը և շարժման կողմնակիցները մայիսի 27-ին ավտոերթով մեկնել էին Սարդարապատ Տավուշի և Լոռու` հեղեղումներից տուժած համայնքները հայտարարվել են աղետի գոտի Կառավարությունը որոշում է ընդունել Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 |