ԱՄՆ Պետքարտուղարություն. Ջուլիան Ասանժի ձերբակալությունը Մեծ Բրիտանիայի ու Շվեդիայի գործն է 8 դեկտեմբերի 2010 - 11:16 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն շարունակում է հետաքննել WikiLeaks-ում հրապարակված ծառայողական փաստաթղթերի արտահոսքի հանգամանքները, սակայն դեռ վաղ է խոսել արդյունքների մասին: Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: «Մեր հետաքննությունը շարունակվում է, իսկ Ասանժի ձերբակալությունը Մեծ Բրիտանիայի ու Շվեդիայի գործն է»,-ասել է նա ու հերքել ենթադրություններն այն մասին, որ ԱՄՆ-ն կարող է տրամադրել կամ արդեն տրամադրել է Մեծ Բրիտանիային որոշ տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել Ասանժի դեմ: Քրոուլին նշել է նաև, որ քննությունը շարունակվում է: «Մենք հետաքննում ենք ամերիկյան օրենսդրության խախտումը. 250 հազար ծառայողական փաստաթղթերի փոխանցումը ոչ կառավարական անձի հանցագործություն է: Մեր դիրքորոշումը անփոփոխ է. Ասանժի գործողությունները ռիսկի են ենթարկում ամերիկյան շահերն ու ամերիկացի քաղաքացիների անվտանգությունը»,-ասել է Քրոուլին: Ջուլիան Ասանժը ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում: Ինչպես ավելի վաղ հաղորդել էին Ասանժի փաստաբանները, նա բանակցություններ էր վարում բրիտանական ոստիկանության ներկայացուցիչների հետ իր հանդիպման կազմակերպման մասին: Վերջին օրերին WikiLeaks-ի հիմնադիրը միջոցներ էր հավաքում գրավի համար իր ընկերների և կողմնակիցների շրջանում: Նա մտադիր էր հավաքել 100-200 հազար ֆունտ ստերլինգ: Եթե դատարանը մերժի կամ գումարն անբավարար լինի, Ասանժը ձերբակալված կմնա դատավարության ընթացքում, քանի դեռ լսվում է Շվեդիա նրա էքստրադիցիայի մասին հարցը: Որոշումն այդ հարցի վերաբերյալ` դրական կամ բացասական, պետք է ընդունվի 28 օրվա ընթացքում: Ասանժը մեղադրանքները չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |