Էդվարդ Նալբանդյանն իր բելգիացի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան![]() ![]() PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ-ում նախագահող Բելգիայի արտաքին գործերի նախարար Սթիվեն Վանակերեի հետ: Հայաստանի եւ Բելգիայի արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին Հայաստան–ԵՄ հարաբերությունները եւ դրանց առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Նախարարները նշեցին երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, ԱԳՆ-ների միջեւ կանոնավոր խորհրդատվությունների անցկացման, տնտեսական համագործակցության, մշակութային փոխանակումների եւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման կարեւորությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց վերոհիշյալ ուղղություններով առաջընթաց ապահովելու համար համապատասխան քայլերի ձեռնարկման վերաբերյալ: Մշակութային համագործակցության շուրջ քննարկումների ենթատեքստում Բելգիայի արտգործնախարարը բարձր գնահատեց Պողոսյան ընտանիքի կողմից Բրյուսելում Վիլլա Ամպեն մշակութային կենտրոնի հիմնադրումը` որպես կարեւոր ներդրում Բելգիայի մշակութային կյանքում: Նախարար Վանակերը ներկայացրեց Բելգիայում տեղի ունեցող գործընթացները` ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ջանքերը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, իր բելգիացի գործընկերոջ խնդրանքով՝ Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած քննարկումների եւ ընդունված հնգակողմ հայտարարության մասին: Նախարարները մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ: Սկսված երկխոսությունը շարունակելու նպատակով Էդվարդ Նալբանդյանն իր բելգիացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան: Ավարտելով այցելությունը Բրյուսել՝ Հայաստանի արտգործնախարարն ուղեւորվեց Մոսկվա, որտեղ տեղի են ունենալու ՀԱՊԿ եւ ԱՊՀ արտգործնախարարների խորհուրդների նիստերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |