Գրանթ Թորնթոն ընկերությունը փոխել է գործունեության կազմակերպաիրավական ձեւը 8 դեկտեմբերի 2010 - 12:17 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. նոյեմբերի 22-ին Գրանթ Թորնթոն Ամիօ ՍՊԸ-ն վերագրակազմակերպվել է եւ այսուհետ կկոչվի «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, ընկերության անվանումի փոփոխության նպատակն է արտահայտել Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի՝ իր անդամ-ըներությունների համախմբվածությունը ավելի ամուր դարձնելու քաղաքականությունը: Միեւնույն ժամանակ փոխվեց ընկերության կազմակերպաիրավական ձեւը, ինչը կնպաստի ընկերության եւ իր մասնաճյուղերի շարունակական աճին Հայաստանում եւ այլ երկրներում (Վրաստան, Տաջիկստան) եւ կապահովի ընկերության ղեկավարությանը ավելի ճկուն կառավարման միջոցներով: Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի հայաստանյան անդամ հանդիսացող Գրանթ Թորնթոն ՓԲԸ-ն միավորում է մի շարք ոլորտների մասնագետների՝ հաշվապահներ, աուդիտորներ, մասնագետներ ֆինանսների, գործարարության եւ կառավարման ոլորտներից: Ավելի քան 15 տարի է, ինչ Գրանթ Թորնթոնը տրամադրում է աուդիտորական եւ խորհրդատվական ծառայություններ խոշոր ընկերություններին, պետական հաստատություններին, միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպություններին, ազգային եւ առեւտրային բանկերին Հայաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |