UNDP-ը հետագայում ևս կաջակցի «Հարավային Կովկասի սահմանների համալիր կառավարման» ծրագրի իրականացմանը![]() ![]() PanARMENIAN.Net - «Մենք ողջունում ենք Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը «Հարավային Կովկասի սահմանների համալիր կառավարման» ծրագրի իրականացման հարցում»,- ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման» ծրագրի երկօրյա աշխատաժողովի ընթացքում հայտարարել է ՀՀ-ում UNDP-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան: Նա նշել է, որ UNDP-ը հետագայում ևս կաջակցի «Հարավային Կովկասի սահմանների համալիր կառավարման» ծրագրի իրականացմանը: Ըստ նրա, ծրագիրը երկու նպատակ ունի՝ զարգացնել առևտուրը Հարավային Կովկասի երկրների միջև և ապահովել ազգային սահմանների անվտանգությունը: Իր հերթին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լյուցենբերգերը հայտարարեց, որ «Հարավային Կովկասի սահմանների համալիր կառավարման» ծրագիրը կնպաստի Հայաստանի եվրաինտեգրմանը, կնպաստի պայքարին կազմակերպված հանցավորության և թրաֆիկինգի դեմ, ինչպես նաև կբարելավի սպասարկումը սահմաններում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |