WikiLeaks. Ֆրանսիան գտնում է, որ Ղարաբաղի շուրջ բանակցությունները փակուղի են մտել 8 դեկտեմբերի 2010 - 15:56 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks-ի գաղտնազերծված փաստաթղթերի թվում հրապարակվել է նաև Ֆրանսիայի ԱԳ նախարարի մայրցամաքային Եվրոպայի գծով տեղակալ Ռոլան Գալյառաժի հայտարարությունները ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Փաստաթուղթը, որ կազմվել է ընթացիկ տարվա փետրվարին, Փարիզում ԱՄՆ դեսպանատան քաղաքական խորհրդական Էնդրյու Յանգի հեռագիրն է, որտեղ ներկայացվում են քննարկումները Ֆրանսիայի պաշտոնյաների հետ: Մասնավորապես, Գալյառաժը նշել է, որ Ղարաբաղի շուրջ բանակցությունները փակուղի են մտել և ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը ոչ մի բանի չի հանգեցնի: Նա հավելել է, որ Ֆրանսիան չի կարող դրդել հայերին ինչ-որ քայլի, քանի որ Ֆրանսիայի հայազգի քաղաքացիները շուրջ 500 հազար քվե են ապահովում, իսկ տեղական ընտրությունները կայանալու են մարտին: Նա նշել է, որ կան նաև այլ գործոններ՝ Իրանի անկայունությունն, օրինակ, որը կարող է ազդել Կովկասի վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |